Իտալական «Ռոմայի» նախկին դարպասապահ Մորգան դե Սանկտիսը կնշանակվի ակումբի սպորտային տնօրեն, տեղեկացնում է Tuttomercato-ն:
43-ամյա Դե Սանկտիսն այժմ աշխատում է «Ռոմայի» երիտասարդական թիմի հետ:
Հիշեցնենք, որ իտալացին 2013-2016 թվականներին է հանդես եկել Հռոմը ներկայացնող ակումբում:
Հավելենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում «Ռոման» գրավեց 5-րդ հորիզոնականը: