«Անդերլեխտի» նոր գլխավոր մարզիչ նշանակվել ակումբի նախկին խաղացող Վենսան Կոմպանին: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից:
Կոմպանին, ով մինչև վերջերս խաղում էր «Անդերլեխտում» որպես ֆուտբոլիստ, ավարտել է խաղային կարիերան և ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը՝ ակումբի հետ կնքելով քառամյա պայմանագիր:
Կոմպանին «Անդերլեխտի» սան է, որի կազմում իր դեբյուտը նա նշել է 17 տարեկան հասակում: 2006-ին պաշտպանը տեղափոխվեց «Համբուրգ», իսկ երկու տարի անց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղից 2019-ին վերադարձավ հայրենիք: