«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ արգենտինացի մասնագետը կարող է գլխավորել թիմը, եթե Խոսեպ Գվարդիոլան հրաժարվի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է մյուս ամառ:
Անձամբ Պոչետինոն, չնայած «Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածության, նախընտրում է կարիերան ԱՊԼ-ում շարունակել:
Շաբաթ օրը «Սիթին» «Լիոնից» կրած պարտությունից հետո դուրս մնաց ՉԼ քառորդ եզրափակչից:
ԱՊԼ-ն Գվարդիոլայի թիմն ավարտեց երկրորդ տեղում:
Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր նախորդ տարվա նոյեմբերին: