Ըստ Liverpool Echo-ի՝ ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը հայտնվել է «Էվերտոնի» դիտակետում: Լիվերպուլյան ակումբը պատրաստ է ամռանը մրցակցել այլ թիմերի հետ խաղացողի տրանսֆերի համար:
Աղբյուրը նշում է, որ 21-ամյա նիդերլանդացուն հավակնում են նաև Դորտմունդի «Բորուսիան», «Միլանը», «Բարսելոնան» և «Արսենալը»:
Նախորդ մրցաշրջանում Մալենը Նիդերլանդների առաջնության 14 խաղում խփել է 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: