«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր առաջարկ անել «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Սաուլի տրանսֆերի վերաբերյալ: Իսպանացի կիսապաշտպանը մանկունիանցիների համար առաջնային տրանսֆերային նպատակ է: Այդ մասին հայտնում է Manchestereveningnews-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սաուլին առաջարկել 6 տարվա պայմանագիր՝ շաբաթական 150,000 ֆունտ աշխատավարձով:
Ֆուտբոլիստն ինքն է սկսել մտածել իր ապագայի մասին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լայպցիգից» կրած պարտությունից հետո: Մադրիդյան ակումբն արդեն երկրորդ մրցաշրջանն ավարտում է առանց որևէ տիտղոսի և վերջին 4 մրցաշրջաններում չի կարողացել հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
«Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց հետևում է Սաուլին, բայց «Աթլետիկոն» հրաժարվել էր իրենց առաջատարին բաց թողնել անգլիական ակումբ այս ձմեռ: Ապրիլին հայտնի դարձավ, որ մանկունիանցիները խաղացողի համար առաջարկել էին 75 միլիոն եվրո: Սաուլի պայմանագրում որպես փոխհատուցման գումար նշված է 150 միլիոն եվրո: