«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է լուրերը՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին:
«Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: Պետք է կենտրոնանք Չեմպիոնների լիգայում «Լայպցիգի» դեմ խաղի վրա: Ես կգնահատեմ մրցաշրջանը, երբ այն ավարտվի: Հուսով եմ, որ մեզ ևս երեք հանդիպում է մնացել: Կխոսենք այդ մասին մրցաշրջանի ավարտից հետո», — մեջբերում է Օբլակին AS-ը:
Օբլակի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին: 2019/20 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում մադրիդյան ակումբի կազմում: