Շուտով «Տոտենհեմը» կհայտարարի «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հեյբերգի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ դանիացի կիսապաշտպանը լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցել:
Նշվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 15 միլիոն ֆունտ՝ գումարած հավելյալ բոնուսներ: Գործարքի մասին պետք է հայտարարվի այսօր: