«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն կարող է շարունակել կարիերան Լա Լիգայում և տեղափոխվել «Բետիս»:
Ըստ Marca-ի՝ «կանաչների» ղեկավարությունը պատրաստ են պայմանագիր կնքել 37-ամյա չիլիացու հետ, ում պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է օգոստոսի վերջին: Նշվում է, որ Բրավոն արդեն առաջարկ է ստացել Անդալուսիայի թիմից:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Բրավոն Պրեմիեր լիգայում անցկացրել է չորս հանդիպում: