NBA-ի կանոնավոր մրցաշրջանի հերթական տուրում «Պորտլանդը» պարտվեց «Միլոուկի Բաքսին» ՝ 101:122 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Բաքսի» հարձակվող Յաննիս Ադետոկունբոն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 32 միավոր և 17 խափանում: Պաշտպան Քրիս Միդլթոնը վաստակեց 30 միավոր, իսկ նրա թիմակից Էրիկ Բլեդոն`29:
«Պորտլանդից» առավելագույն միավոր վաստակեց Դեմիեն Լիլարդը՝ 26 միավոր, իսկ Կարմելո Էնթոնին դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ 19 միավոր և 11 խափանում: