«Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել թիմի կազմը։
«Ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, Gazetta dello Sport-ի տեղեկություններով, թիմում ցանկանում է տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչին:
Կոնտեն հունվարին ցանկանում է գնել նաև մի այնպիսի պաշտպանի, ով կկարողանա խաղալ պաշտպանության թե՛ ձախ, թե՛ աջ եզրից, օրինակ Մատեո Դարմիանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնտեն հետաքրքրված չէ Իվան Ռակիտիչին ձեռքբերելու տարբերակով։