Բելառուսի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Սլուցկն» ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանի «Նեմանին»: Հայ հարձակվողը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե՝ այդ ընթացքում հասցնելով դառնալ գոլային փոխանցման հեղինակ:
Այս խաղն անընդմեջ դարձել է ութերորդը, որի արդյունքում հայ ֆուտբոլիստը իր հաշվին գրանցել է արդյունավետ գործողությունը:
Ըստ Pressball-ի՝ սա լեգեոներների շրջանում Բելառուսի առաջնության ռեկորդ է:
Վերջին 8 հանդիպումներում Ղադիմյանը խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: Ընդհանուր առմամբ, Ղադիմյանը «Նեմանի» կազմում անցկացրած 13 խաղում խփել է յոթ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում : Հաջորդ հանդիպումը բելառուսկան թիմը կխաղա Բրեստի «Դինամոյի» հետ հունիսի 27-ին: