ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը թվիթերյան իր էջում հրապարակում է արել թոփ-5 լիգաների «գոլ+փոխանցում» համակարգով լավագույն ֆուտբոլիստների վերաբերյալ, սակայն ավելի ուշ ջնջել է հրապարակումն այն պատճառով, որ լուսանկարում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն եղել է «Արդարություն Ջորջի համար» գրությամբ մարզաշապիկով, որը նվիրված է ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությանը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ի լրագրող Բարնի Ռոնեյը։
Disappointing, but FIFA has now deleted its tweet in support of George Floyd pic.twitter.com/QjI7srupyZ
— Barney Ronay (@barneyronay) May 31, 2020
Ընդ որում ՖԻՖԱ-ն ավելի ուշ վերականգնել է հրապարակումը, բայց արդեն Սանչոյի մեկ այլ լուսանկարով, որը «Պադերբորնի» հետ խաղում (6-1) հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։
Խաղի ընթացքում Սանչոն դեղին քարտ էր ստացել Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ մարզաշապիկի համար։
Մայիսի 25-ին Միննեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել էր ոստիկանների կոշտ գործողությունների արդյունքում։ Դրանից հետո ԱՄՆ ավելի քան 20 նահանգներում մասսայական անհնազանդություններ են սկսվել։