Բելառուսի Գավաթի խաղարկության եզրափակչում ԲԱՏԷ-ն նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթել է Բրեստի «Դինամոյին»: Հանդիպումը կայացել է Մինսկի «Դինամո» մարզադաշտում:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: Խաղի ավարտից վայրկյաններ առաջ միակ գնդակը հեղինակել է Զախար Վոլկովը:
Այսպիսով, ԲԱՏԷ-ն իր պատմության մեջ 4-րդ անգամ է դարձել Բելառուսի գավաթակիր՝ նոր ազգային ռեկորդ սահմանելով: 3-ական անգամ այս մրցանակին արժանացել են Սոլիգորսկի «Շախտյորը», Մինսկի «Դինամոն», Բրեստի «Դինամոն» և «Բելշինան»:
Նշենք՝ մի քանի օր առաջ ԲԱՏԷ-ն 3-1 հաշվով հաղթել էր Բրեստի «Դինամոյին» Բելառուսի առաջնության խաղում: