«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման սպասելիքներով, ինչպես նաև խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։
«Կառլոն ոչ միայն հիանալի մարզիչ է, այլև հիանալի ֆուտբոլիստ։ Ես նրա դեմ խաղացել եմ «Միլանում»։ Անչելոտիին Մադրիդում լավ են ընդունում իր հանգիստ իտալական ոճով: Նա հայրական կերպար է «Ռեալի» պրոֆեսիոնալների համար, ինչպես Յուպ Հայնկեսը մի քանի տարի առաջ մյունխենյան թիմում էր:
Ինձ համար «Ռեալի» հետ խաղում ֆավորիտը Մյունխենի «Բավարիան» է»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 30-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» միջև։ Հանդիպումը կկայանա Մյունխենում (Գերմանիա):