Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտարարել է բրազիլական «Կրուզեյրո»-ի բաժնետոմսերի գլխավոր փաթեթի վաճառքի մասին։
Ըստ Marca-ի՝ գործարքի համար Ռոնալդոն ստացել է 109 միլիոն եվրո։ Նախկին ֆուտբոլիստը հայտարարել է նաև իր երկրորդ ակտիվի՝ իսպանական «Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին։
«Հաջորդը կլինի Վալյադոլիդը»,- հակիրճ հայտարարել է Ռոնալդոն։
47-ամյա Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն է և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր։