«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին «Վալենսիայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 33-րդ տուրի խաղում (4:2): Հիշեցնենք, որ այս հանդիպմանը լեհ հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Ես շատ գոհ եմ Լևանդովսկուց: Չեմ պատրաստվում խոսել ֆուտբոլիստի ապագայի մասին, բայց նրա ներդրումը մեծ է: Ես շատ, շատ գոհ եմ Ռոբերտից»,- Չավիի խոսքերը սոցիալական ցանցում (նախկին Twitter) մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆուտբոլի Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 33 հանդիպումից վաստակել է 73 միավոր։ Կատալոնական թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ «Վալենսիան», որը նույնքան հանդիպումներից հետո ունի 47 միավոր, յոթերորդն է։