Աշխարհի 17-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։
1/16 եզրափակիչ խաղում Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթանակ տարավ իտալացի Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ: Հանդիպման տեւողությունը 1 ժամ 32 րոպե էր։
Հաջորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա իտալացի Յանիկ Սիների հետ, ով իր խաղում հաղթեց Պավել Կոտովին (6:2, 7:5):
Մադրիդի մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Կարլոս Ալկարասն է։