«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ մյունխենցիների հարձակվող Սերժ Գնաբրին գոլ կխփի Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում։
«Գնաբրին գոլ կխփի: Չգիտեմ, թե ինչու գիտեմ սա և ինչպես դա տեղի կունենա, բայց դա տեղի կունենա»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Բավարիա» — «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: