«Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքի մասին իր կարծիքով։
«Անչելոտին անհավանական փորձառու մարզիչ է։ Դուք դա կարող եք տեսնել «Ռեալում»՝ ֆուտբոլիստները կուրորեն հետևում են նրան: Կառլոն հիանալի մարզիչ է, որը միշտ շատ ժամանակ է անցկացնում խաղացողների հետ։
Նա ինձ հատուկ զգացողություններ է պարգևել։ Ոչ միայն ինքնավստահություն, այլ այն զգացողությունը, որ կարող եմ ևս մեկ-երկու քայլ անել իմ կարիերայում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում madriduniversal-ը։