Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Արսենալին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Առաջին կեսում հյուրերը 3 գոլ խփեցին։ Աչքի ընկավ Կայ Հավերցն ու Բուկայո Սական։ Տանտերերի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգն էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Տոտենհեմից» 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պաշտպան Քրիստիան Ռոմերոն։ 87-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Սոն Հին Մինը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
«Արսենալը» 35 խաղից հետո վաստակեց 80 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 33 խաղից հետո 76 միավորով 2-րդ տեղում է։ «Լիվերպուլը» 35 խաղից վաստակել է 75 միավոր։