«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին համար, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Laureus World Sports Awards-ի վարկածով դարձել է տարվա լավագույն մարզիկ։ Ջոկովիչի համար սա արդեն հինգերորդ մրցանակն է կարիերայում։ Նախկինում Ջոկովիչն այն ստացել է 2012, 2015, 2016 և 2019 թվականներին։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մադրիդում (Իսպանիա)։ Ջոկովիչը ժամանել է կնոջ՝ Ելենայի հետ։ Հետաքրքիրն այն է, որ միաժամանակ Նովակն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Մադրիդում ապրիլի 24-ին մեկնարկող Masters շարքի գրունտային մրցաշարին։
«Տարվա մարզիկ» կոչման համար Ջոկովիչի հետ մրցում էին հետևյալները.
- Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը (աշխարհի եռակի չեմպիոն);
- «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը;
- ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը;
- «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին;
- թեթև աթլետ Նոա Լայլսը
Հիշեցնենք, որ անցյալ տարի Լաուրեուսի վարկածով տարվա մարզիկ էր ճանաչվել Մեսսին, իսկ նախորդ տարի՝ Վերստապենը։
Կանոնակարգի համաձայն՝ Լաուրեուսի անվանակարգերի կարճ ցուցակները ձևավորվում են ավելի քան 70 երկրների ավելի քան 1000 սպորտային լրատվամիջոցների քվեարկության միջոցով, որից հետո Laureus World Sports Academy-ն ընտրում է հաղթողներին: