ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակչին մնացել է 11 օր: Մինչ այդ գավաթը շրջագայում է Երևանի տեսարժան վայրերով: Առաջին կանգառն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն է:
Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» — «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։