MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Ինտեր Մայամին» 3-1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, ևս մեկ գոլ խփեց Սերխիո Բուսկետսը, ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրանկո Նեգրին։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 18 միավորով Արևելյան կոնֆերենցիայի առաջին տեղում է։,
«Նեշվիլը» 7 միավորով 14-րդն է։