Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» ընդունել էր «Վիկտորիա Պլզենին»։ Ինչպես և առաջին խաղում, պատասխան հանդիպման հիմնական ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ իտալական թիմը 2 գոլ խփեց։ Աչքի ընկան Նիկոլաս Գոնսալեսն ու Քրիստիան Բիրագին։
Հյուրերը 66-րդ րոպեից մնացել էին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվել էր Կադուն։
«Լիլը» պատասխան խաղի հիմնական ժամանակում հաղթեց «Ասթոն Վիլլային» 2։1 հաշվով և այս հանդիպումը ևս տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկան Յուսուֆ Յազիջին (15ր) և Բենժամեն Անդրեն (68ր)։ 87-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Մեթյու Քեշը։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստները։