Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջին հանդիպման ժամանակ երկրպագուների պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ապրիլի 10-ին։ «Բարսելոնան» հաղթել է 3։2 հաշվով։
Նշվում է, որ տուգանքը կազմել է 32 հազար եվրո, բացի այդ, «Բարսելոնան» պատժվել է մեկ արտագնա խաղի տոմսերի վաճառքի պայմանական արգելքով։ Փորձաշրջանը մեկ տարի է։