«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Սա յուրահատուկ երեկո է։ Մթնոլորտը, երկրպագուները, աջակցությունը․․․ Բայց այն կարգապահությունը, որը ցույց տվեցինք մեր խաղում, առանցքային դեր խաղաց: Դա էր մեր հաջողության գրավականը։
Կարծում եմ՝ իմ դերը թիմում ճիշտ հավասարակշռություն գտնելն է և շատ ռիսկի չդիմելը: Մենք փորձում էինք գրոհներ կառուցել՝ սկսած մեր դարպասի մոտ փոխանցումներից։ Կարծում եմ՝ մեզ հաջողվեց լավ հավասարակշռություն գտնել, և սա մեր հաղթանակի բանալին էր այսօրվա խաղում»,- Նոյերի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» հաղթել է ընդհանուր՝ 3:2 հաշվով և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։