«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում սպասվող դիմակայության մասին։
«Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում խաղալու զարմանալի պատմություն ունեցող մեծ ակումբ է։ Մենք սկսում ենք նախապատրաստվել»,- Քեյնի խոսքն է մեջբերել Madrid Universal-ը։
«Բավարիան» քառորդ եզրափակիչում հաղթել է «Արսենալին», իսկ «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիին»։
Այս մրցաշրջանում 30-ամյա Քեյնը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։