Պորտուգալիայի առաջնության 19-րդ տուրի «Բրագա»-«Սպորտինգ» հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը երկրորդ խաղակեսում խփեց հարձակվող Ֆրանցիշկո Տրինկաոն, ում տրանսֆերային իրավունքները վերջերս ձեռք բերեց «Բարսելոնան»։
Այս խաղից հետո «Բրագան» վաստակեց 33 միավոր և շրջանցեց «Սպորտինգին» ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։