«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ կայացած խաղի մասին (3-1), որում ինքը գոլի հեղինակ է դարձել 11-մետրանոցից.
«Ոչ ոք չգիտի, թե ես որքան եմ տառապել վերականգնման փուլում: Լճացման նման երկար շրջանից հետո գոլ խփելը շատ կարևոր է: Հաղթանակը ևս չափազանց կարևոր է թիմի համար, քանի որ հիմա ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես մենք կցանկանայինք: Այն ամենից հետո, ինչի միջով ես անցա, էլ ավելի մեծ ցանկություն ունեմ պայքարելու:
Այդ սպին ինձ ավելի ուժեղ է դարձրել, և ես էլ ավելի եմ տրամադրված՝ ուժեղագույն Ֆիլիպոյին վերադարձնելու հարցում»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին «Լիվերպուլից» 135 մլն եվրոյի դիմաց: 2020/21 մրցաշրջանում Ֆիլիպեն կապտանռնագույնների կազմում ընդամենը 14 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Կոուտինյոյի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: