Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պաշտպանել է թիմի գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին, հաղորդում է Daily Mail-ը:
«Ամռանը նա որոշ խնդիրներ ուներ և երկրպագուները դժգոհում էին նրանից:
Շկոդրանը լուրջ տղա է և նվիրված է այս ակումբին: Վստահ եմ, որ 27 տարեկանում էլ կարելի է նոր բան սովորել:
Եթե ֆուտբոլիստը սխալվում է, դա չի նշանակում ՝ պետք է հեռացնել նրան կամ հայհոյել»,- ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ «Արսենալի» երկրպագուները դժգոհ են Մուստաֆիի խաղից և հանդիպումների ընթացքում սուլում են գերմանացուն:
Հավելենք, որ Մուստաֆիի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»: