Դանիայի հավաքականի և «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, կարծես, մտադիր չէ վերադառնալ ֆուտբոլ, հայտնում է The Sun-ը։ Հիշեցնենք, որ Եվրո-2020 հանդիպման ընթացքում խաղացողի մոտ սրտի կանգ էր արձանագրվել։
Երեկ խաղացողին նկատել են Կոպենհագենի փողոցներում, որտեղ նա ընկերուհու և երեխաների հետ քայլում էր փողոցով: Դեպքից ի վեր, վերջին մեկ ամսվա ընթացքում, Էրիկսենը գրեթե դուրս չէր գալիս տանից։