«Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ: Գերմանացի մասնագետը մեկնաբանել է ստացած մրցանակը։
«Ես երախտագիտությամբ ընդունում եմ այս մրցանակը որպես մեծ պատիվ ողջ թիմի համար, որովհետև ես ինձ թիմային խաղացող եմ համարում։ Ես այնքան էլ չեմ հավատում անհատական մրցանակներին, ես անկեղծորեն հավատում եմ, որ ամեն ինչ թիմային ջանքերով է տրվում։ Դա վերաբերում է ոչ միայն դաշտում խաղացողներին, որոնց բոլորը սիրում են, այլև անձնակազմին, որ կանգնած է թիմի հետևում:
Ես սա մենակ չեմ անում: Անում եմ աշխատակիցներիս հետ, ոչ միայն իմ գերմանացի ու հունգարացի մասնագետների, այլև Կոբհեմի բոլոր մարդկանց հետ: Թիմը կարող է հաղթել առանց մարզչի, բայց մարզիչն առանց թիմի` ոչ: Սա մրցանակ է ողջ թիմի համար»,-Տուխելի խոսքերն է փոխանցում «Չելսիի» կայքը: