Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարի՝ Wimbledon-ի տղամարդկանց շրջանում հայտնի է նաև կիսաեզրափակչի երրորդ մասնակիցը:
Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում՝ 3-6, 6-7, 0-6 հաշվով զիջեց Հուբերտ Հյուրկաչին: 1 ժամ 51 րոպեի ընթացքում շվեյցարացին սեփական մատուցումներից զիջեց 5-ը՝ մրցակցից խլելով միայն մեկը:
Մինչ այս կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել Ֆեդերերն ու Շապովալովը:
Եզրափակչի ուղեգիրը Հյուրկաչը կխաղարկի Բերետինի-Ալյասիմ զույգի հաղթողի հետ: