Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկկու Կաներվան խոսել է Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Բելգիայի հետ խաղի մասին, որը կկայանա այսօր՝ հունիսի 21-ին, Սանկտ-Պետերբուրգում․
«Անհամբերությամբ ենք սպասում ֆիննական ֆուտբոլի պատմության, հավանական է, ամենակարևոր խաղին։ Պարզապես ֆանտաստիկ է, որ մրցաշարի այս փուլում մեր ճակատագիրը դեռ մեր ձեռքերում է։Մենք նույնիսկ կարող ենք առաջին տեղը զբաղեցնել խմբում։
Կարծում եմ՝ միայն մեր թիմն էր հավատում, որ մենք կարող ենք հայտնվել այս իրավիճակում։ Մենք , իհարկե, երազում էինք այս մասին։ Սկզբում երազում էինք եզրափակիչ փուլեր դուրս գալու, իսկ հիմա՝ փլեյ-օֆֆին մասնակցելու մասին»,- Կաներվայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։