34-ամյա հայ դարպասապահ Արամ Հայրապետյանի՝ ղազախական «Ատիրաուում» չոր խաղերի սերան կազմում է 360 րոպե։ Այս մասին հայտնում է KazFootball.kz-ը։
Հայրապետյանը վերջին անգամ գոլ է բաց թողել 2021 թվականի մայիսի 9-ին՝ «Տոբոլի» կիսապաշտպան Ժերեմի Մանզորոյի հարվածից հետո։ Հայրապետյանն ընթացիկ մրցաշրջանում 5 խաղում դարպասն անառիկ է պահել։
Ղազախստանի առաջնությունում այս ցուցանիշով ռեկորդը պատկանում է «Կայրաթի» դարպասապահ Սերգեյ Բոյչենկոյին, որը 2005-2006 մրցաշրջանում 921 րոպե դարպասն անառիկ է պահել։
Գործող դարպասապահների շրջանում Հայրապետյանի ցուցանիշը լավագույնն է։
Հիշեցնենք՝ «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է։