ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու հավանականության մասին․
«Դա հնարավոր չէ։ Սա իռացիոնալ գաղափար է։ 2022 թվականից հետո հաջորդ առաջնությունը կկայանա 2026 թվականին, իսկ 2028 թվականին կկայանա Եվրո-ն։ Եթե 2028-ին կայանա աշխարհի առաջնությունը, ապա եվրոպական թիմերը չեն կարողան դրանց մասնակցել։ Հարավամերիկյան հավաքականներն ունեն Ամերիկաի Գավաթը, նրանք նույնպես չեն կարողանա մասնակցել մունդիալին։
Չգիտեմ` դա մեր ինչին է պետք։ Եթե մեկը կարող է գրագետ կերպով ամեն ինչ հիմնավորել, ես պատրաստ եմ լսել։ Բայց ներկայիս օրացույցով դա պարզապես հնարավոր չէ։ Պատկերացրեք` ֆուտբոլիստների համար ինչ կնշանաի ամեն տարի մասնակցել մեկ ամիս տևող մրցաշարի։ Նրանց մոտ արդեն իսկ մեծացել է վնասվածքների քանակը խիտ գրաֆիկի պատճառով։ Սա քաղաքական քալ է, որն իրական աջակցություն չունի»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Record-ը։