Անգլիայի Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բարնլիին» ու հաղթեց 3-0 հաշվով: Հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկան Նատանիել Ֆիլիպսն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:
Այս հաղթանակից հետո «Լիվերը» միավորների քանակը հասցրեց 66-ի ու վերադարձավ լավագույն քառյակ: Նույնքան միավոր ունեցող «Լեսթերը» «Լիվերպուլին» զիջում է լրացուցիչ արդյունքներով:
«Բարնլին» 39 միավորով 17-րդ տեղում է, բայց այլևս չի կարող հայտնվել վտանգավոր գոտում:
Վերջին՝ 38-րդ տուրում «Լեսթերը» կմրցի «Տոտենհեմի», իսկ Կլոպի թիմը՝ «Քրիսթալ Փելասի» հետ: