Մայիսի 16-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կայացան 30-րդ՝ եզրափակիչ տուրի հանդիպումները: Դրանց արդյունքների հիման վրա որոշվեցին այն թիմերը, որոնք Ռուսաստանը ներկացնելու են ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայում:
Այդ մրցաշարում կմասնակցեն Սոչին և Ռուբինը: 30-րդ տուրում Սոչին ոչ-ոքի խաղաց «Խիմկիի» հետ (0: 0), ինչը բավական էր, որպեսզի հարավային ակումբը եզրափակի լավագույն հնգյակը:
ԲԿՄԱ-ն նույնպես հավակնում էր տեղ զբաղեցնել լավագույն հնգյակում, բայց բանակայինները պարտվեցին «Դինամոյին» (2: 3) և վեցերորդ հորիզոնականում են: Այդ խաղում մեկական գնդակ խփեցին Արսեն Զախարյանը և Նաիր Տիկնիզյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
Չեմպիոնների լիագյում հանդես կգան «Զենիթը» (չեմպիոն) և «Սպարտակը»։ Եվրոպա լիգայում հանդես կգա «Լոկոմոտիվը» (3-րդ տեղ, գավաթակիր)։
«Ռոստովը» սեփական հարկի տակ զիջեց «Կրասնոդարին» 1-3 հաշվով․ Խորեն Բայրամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի միջնամասում։ Մրցաշրջանի արդյունքներով Բայրամյանի թիմը 9-րդն է, իսկ Սպերցյանի թիմը՝ 10-րդը։
Ռոստով — Կրասնոդար 1-3
Ախմատ — Սպարտակ 2-2
Դինամո — ԲԿՄԱ Մոսկվա 3-2
Լոկոմոտիվ — Ուրալ 1-0
Տամբով — Զենիթ 1-5
Ռուբին — Ռոտոր 1-1
Խիմկի — Սոչի 0-0
Ուֆա- Արսենալ․ հետաձգվել է