«Ինտերի» պաշտպան Էշլի Յանգը մեկնաբանել է միլանյան թիմի՝ Ա Սերիայում չեմպիոն հռչակվելը․ 35-ամյա ֆուտբոլիստը դարձավ առաջին անգլիացին, ով դարձել է Պրեմիեր լիգայի և Ա Սերիայի չեմպիոն:
«Ճիշտն ասած, դա անհավանական է թվում: Ակնհայտ է, որ հաճելի է հաղթել Պրեմիեր լիգան, այնուհետև տեղափոխվել այլ առաջնություն և հաղթել այն: Անհավատալի զգացողություն է։
Հետ նայելով ՝ կարծում եմ, որ ճիշտ որոշում կայացրեցի, երբ որոշեցի տեղափոխվել «Ինտեր»: Միշտ ցանկացել եմ հաղթել: Ես հավակնություն, մղում և հաղթելու ցանկություն ունեմ: Կարծում եմ՝ սա իմ կյանքի ամենակարևոր որոշումն է»,- մեջբերում է ֆուտբոլիստին Sky Sports-ը::