«Միլանը» մտադիր չէ կանգ առնել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի վրա, որը դեկտեմբերի 27-ին վերադարձավ իտալական ակումբ: Ակումբի ղեկավարների ծրագրերում ևս 2 երկու ձեռքբերում է մտնում, հայտնում է Calciomercato-ն:
2020 թվականի հունվարին «Միլանը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչին և «Բարսելոնայի» պաշպան Ժան-Կլերա Տոդիբոյին: Իտալացիները վստահ են, որ կկարողանան իրականացնել այս տրանսֆերները:
Մատիչի տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա սերբ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 7 հանդիպման է մասնակցել:
Տոդիբոյի տրանսֆերային արժեքը 10 մլն եվրո է: Այս մրցաշրջանում 19-ամյա ֆրանսիացին «Բարսելոնային» օգնել է իսպանական Պրիմերայի 2 խաղում և Չեմպիոնների լիգայի 1 խաղում: