«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կբաժանվի իր երկու ֆուտբոլիստներից, հաղորդում է The Times-ը:
Նշվում է, որ ակումբը ցանկանում է վաճառել պաշտպան Մարկոս Ռոխոյին և կիսապաշտպան Նեմանյա Մատիչին:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Օլե Գունա Սուլշերը չի զգում այդ ֆուտբոլիստների կարիքը:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում նրանք երկուսն էլ երեքական հանդիպում են անցկացրել: