«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի, ինչպես նաև ՉԼ երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղի մասին (2-2):
«Ազարը ջանում է, բայց ֆուտբոլը գոլերն են։
Գիտենք, որ նա աշխարհի լավագույն խաղացողների հնգյակում է, նորմալ է, որ նա ադապտացման փուլում է։
«Բրյուգեի» հետ խաղի առաջին կեսում մեզ մոտ չստացվեց։ Չէի տեսել, որ երկրպագուներն այս անգամվա պես մեզ աջակցեին։ Պետք է խաղանք այնպես, ինչպես երկրորդ կեսում ու երբեք չպետք է ներողություն խնդրենք, որովհետև միշտ մեր ուժերի ներածին չափով ենք խաղում»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։