Արգենտինացի հանրահայտ մասնագետ Հեկտոր Կուպերը լքել է Ուզբեկստանի հավաքականը անհաջող հանդիպումների շարքից հետո: Կուպերը գլխավորել էր թիմը 2018 թ ամռանը և պայմանագիր էր կնքել «3+1» սկզբունքով, սակայն աշխատեց ընդամենը 1 տարի:
«Հեկտոր Կուպերը և Ուզբեկստանի ֆուտբոլային միությունը խզել են պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ»,-ասվում է Ուզբեկստանի ֆուտբոլային միության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: