Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կարող է հայտնվել «Գալաթասարայում», տեղեկացնում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը 18 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար: Նաինգոլանին ձեռք բերելու մտադրություն ունի նաև «Կալյարին», որտեղ բելգիացին նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով (նաև 2010-2014 թվականներին):
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը 2018-ին էր «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր» :