Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, իտալական «Միլանը» կարող է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեին: Ֆուտբոլիստը տեղ չի գտնում լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում և կարող է լքել թիմը:
«Միլանում» կարծում են, որ խաղացողը կարող է փոխարինել թիմի աջ պաշտպան Անդրեա Կոնտիին, ով վնասվածքի պատճառով չի խաղում և դառնալ հիմնական կազմի համար Դավիդե Կալաբրիայի մրցակիցը:
Նախատեսվող տրանսֆերի արժեքը դեռևս չի հրապարակվում: