«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին այս երկու մրցաշրջանների ընթացքում դարձավ ակումբի ամենաառանցքային խաղացողներից մեկն ու անգամ հիմնական կազմից դուրս թողեց բրազիլացի պաշտպան Մարսելոյին:
Ֆրանսիացի խաղացողը պատմել է, թե «արքայական» ակումբ տեղափոխվելուց հետո ով է շատ օգնել իրեն նոր թիմում հարմարվելու հարցում.
«Վարանը, կարծես, իմ մեծ եղբայրը լինի: Նա շատ է օգնել ինձ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո: Նա միշտ ինձ լավ խորհուրդներ է տալիս»,-Մենդիի խոսքն է մեջբերում Le10Sport-ը: