Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ հաղթել է «Ուրարտու-2-ին»։
Խաղից հետո կարծիք է հայտնել տանտերերի գլխավոր մարզիչ Հայկ Հովհաննիսյանը:
«Խաղն անցավ մեր առավելությամբ և տարածքային առավելությունը հետզհետե վերածվեց խաղային առավելության: Մենք կարողացանք ավելացնել տեմպը ու ազատ տարածություններ գտնեկլ մրցակցի թիկունքում: Մենք արդեն լիովին պատրաստ ենք ու պատրաստվելու ենք «Արարատի» հետ խաղին»,-ասել է թիմ գլխավոր մարզիչ Հայկ Հովհաննիսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Վեստ Արմենիան» կմրցի Երևանի «Արարատի» հետ: Դիմակայության առաջին խաղը կկայանա մարտի 11-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: