Մամուլը հաճախ է անդրադառնում համաշխարհային ֆուտբոլային աստղերի կանանց և ընկերուհիներին, որոնցից ոմանց փոփոխություններին չենք էլ հասցնում հետևել։
Իսկ ովքեր են տարիներ շարունակ կանգնած հաջողակ մարզիչների հետևում։ Ներկայացնում ենք հայտնի մարզիչների կանանց։
Պեպ Գվարդիոլա և Քրիստինա Սեռա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կնոջը հանդիպել է Բարսելոնայում, երբ դեռ դեռահաս էր։ Նրանց հանդիպումը եղել է պատահական՝ Քրիստինայի ընտանիքին պատկանող հագուստի խանութում։ Զույգն ամուսնացել է 2014-ին։
Ժոզե Մոուրինյու և Մաթիլդա Ֆարիա
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն էլ կնոջը՝ Տամիին, հանդիպել է դեռահասության շրջանում Պորտուգալիայի Սետուբալ քաղաքում։ Նրանք ամուսնացել են 1989 թվականին ու մինչ օրս միասին են։
Կառլո Անչելոտի և Մարիան Բարենա
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կնոջը՝ կանադուհի բիզնեսմեն Մարիան Բարենային հանդիպել է 2011 թվականին Լոնդոնում։ Նրանք ամուսնացան 2014-ին Վանկուվերում։
Միկել Արտետա և Լորենա Բեռնալ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կինը արգենտինացի դերասանուհի Լորենա Բեռնալն է, որին մարզիչը հանդիպել է 2002 թվականին։ Բեռնալը 9 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, իսկ 1999 թվականին դարձել Միսս Իսպանիայի հաղթող։ Զույգն ամուսնացել է 2010 թվականին Մալյորկայում։
Ռոնալդ Կուման և Բարտինա Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կինը՝ Բարտինա Կումանը, հոլանդացի դերասանուհի է։ Զույգն ամուսնացել է 1985 թվականի դեկտեմբերի 27-ին։
Զինեդին Զիդան և Վերոնիկե Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կինը՝ Վերոնիկե Զիդանը պարուհի է, նա ապագա ամուսնուն հանդիպել է հենց Կան քաղաքի պարի դպրոցում։ Դա հեռավոր 1989 թվականն էր, երբ երկուսն էլ 16 տարեկան էին։ Զույգն ամուսնացավ 5 տարի անց՝ 1994 թվականին Բորդոյում։
Դիեգո Սիմեոնե և Կարլա Պերեյրա
«Ատլետիոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամուսնացած է մոդել և հեռուստահաղորդավար Կարլա Պերեյրայի հետ։ Նրանք ամուսնացել են 2019-ի սեպտեմբերին Իտալիայի Տուսկանա քաղաքում։ Իսկ մինչ այդ արգենտինացի մասնագետը 20 տարի ամուսնացած էր Կարոլինա Բալդինիի հետ, բայց 2014-ին նրանք ամուսնալուծվեցին։
Յուրգեն Կլոպ և Ուլա Սանդրոք
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ու նրա ընտրյալը՝ Ուլա Սանդրոքը, որը հայտնի էր «Բունդեսլիգայի առաջին տիկին» մականունով, ամուսնացել են 2005 թվականին։ Յուրգենն ու Ուլան հանդիպել են Մյունխենի բարերից մեկում, որտեղ էլ աշխատում էր Ուլան։ Իսկ մինչ այդ Կլոպի ընտրյալը դասավանդում էր դպրոցում ու գիրք գրում, որը հրապարակվեց 2008-ին։ Ամուսիններից յուրաքանչյուրը նախկին ամուսնություններից երեխաներ ունի։
Պաուլո Ֆոնսեկա և Կատերինա Օտրուշկո
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ու կինը՝ ուկրաինուհի Կատերինա Օտրուշկոն ամուսնացան 2018 թվականին Կոմո լճի ափին։ Զույգը հանդիպել էր ընդամենը մեկ տարի առաջ, երբ Կատերինան Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովի մամուլի բաժնի ղեկավարն էր։
Անտոնիո Կոնտե և Էլիզաբետա Մուսկարելո
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ու նրա ընտրյալը՝ Էլիզաբետա Մուսկարելոն, տարիներ շարունակ միասին էին և ունեին մեկ դուստր, երբ որոշեցին ամուսնանալ։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 2013 թվականին։
Մաուրիսիո Պոչետինո և Կարինա Պոչետինո
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ու նրա արգենտինացի ընտրյալ Կարինա Պոչետինոն ամուսնացած են 1994 թվականից։
Ջենարո Գատուզո և Մոնիկա Ռոմանո
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ամուսնացած է իտալական ծագմամբ շոտլանդացի Մոնիկա Ռոմանոյի հետ։ Նրանք երկու երեխա ունեն։
Անդրեա Պիռլո և Վալենտինա Բալդինի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն իր ընտրյալի՝ Վալենտինա Բալդինիի հետ սկսել է հանդիպել 2013 թվականից։ Նրանք հանդիպել էին Պիռլոյի գոլֆի ակումբում։ Նախքան Վալենտինային հանդիպելը իտալացին 13 տարի ամուսնացած էր Դեբորա Ռովերսիի հետ։
Հանս Դիտեր Ֆլիկ և Զիլկե Ֆլիկ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկն ամուսնացած է գերմանուհի Զիլկե Ֆլիկի հետ։ Նրանք երկու աղջիկ ունեն՝ Հաննան և Կատերինեն։
Թոմաս Տուխել և Սիսի Տուխել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գերմանուհի Սիսի Տուխելի հետ ամուսնացել է 2009 թվականին։ Նրանք երկու դուստր ունեն։ Սիսին տնային տնտեսուհի է ու խնամում է երեխաներին։
Ֆրենկ Լեմպարդ և Քրիստին Լեմպարդ
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ամուսնացած է հյուսիսիռլանդացի հեռուստահաղորդավար Քրիստին Լեմպարդի հետ։ Ֆրենկին կնոջը հանդիպել է 2009 թվականին «Բրիտանիայի հպարտություն» մրցանակաբաշխության ժամանակ։ Զույգն ամուսնացավ 2015-ին Լոնդոնում։
Սթիվեն Ջերարդ և Ալեքս Քուրան
«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի կինը՝ Ալեքսը դերասանուհի է, նա նաև սյունակագիր է հայտնի Daily Mirror պարբերականում։ Զույգը հանդիպում էր 2002 թվականից։ Նրանք ամուսնացան 2007 թվականի հուլիսին Բուքինգհեմշիրում։
Ահա այսպիսին էին սիրված մարզիչների ընտրյալները։
Ստելլա Բաբլոյան