«Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավետիսյանը Հայաստանի հավաքականի անդամ է, նախկինում հանդես է եկել «Ուրարտու», «Փյունիկ» և «Արարատ Արմենիա» ակումբներում, իսկ վերջին թիմը ղազախական «Տոբոլն» է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Պետրոս Ավետիսյանը միացել է «Տամբովի» հավաքին։