Ավարտվեց Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակիչը։ Անակնկալների պակաս չեղավ։
«Լեսթերը» առաջին խաղում «Սլավիայի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո տանը անակնկալ պարտություն կրեց 0-2 հաշվով ու դուրս մնաց պայքարից։ Հյուրերի կազմում աչքի ընկան Լուկաս Պրովոդն ու Աբդալահ Սիման։
Պայքարից դուրս մնաց նաև Լեվերկուզենի «Բայերը»։ «Յանգ Բոյզը» հյուրընկալվելիս Տեոսոն Սյեբատշեի և Քրիստիան Ֆասնախտի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու երկու խաղերի արդյունքում հաղթելով 6-3 հաշվով դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։
Այլ արդյունքներ․
«Բրյուգե» 0-1 «Դինամո Կիև»*
«Դինամո Զագրեբ»* 1-0 «Կրասնոդար»
ՊՍՎ 2-1 «Օլիմպիակոս»*